Երբ փայլեն նորեն իմ աչքի ցոլեր Երբ ինձմե տանեն էությանս հոլեր Երբ հոգվույս վրա նա հոգին տիրի Երբ մեկն իմ մեկի միտքը կատարի Ա՜խ, եթե ես քամի, դու քամի լինես Գամ, ու գաս օդով, իմ օդին տիրես Մութ ու մուժն իջել, իրար են առել Իմ սև-ջուր աչեր հեռուն են հառել Ջրեր կհոսեն, հավքեր կլսեն Ծառերն իմ հոգու ձայնով կխոսեն Արևոտ առավոտ լուրով կբուրի Իմ հոգի կարոտ, մի քիչ համբերի Մի քիչ համբերի, մի քիչ համբերի Կգա, կբերի համը համբույրի Մի քիչ համբերի, մի քիչ համբերի Մի քիչ համբերի, մի քիչ համբերի Մի քիչ համբերի, մի քիչ համբերի Կգա, կբերի համը համբույրի Մի քիչ համբերի, մի քիչ համբերի Մի քիչ համբերի, մի քիչ համբերի Առավոտ բարի, համը համբույրի Առ քո մոտ պահի. էլ չեմ համբերի Առավոտ բարի, համը համբույրի Առ քո մոտ պահի. էլ չեմ համբերի Առավոտ բարի, համը համբույրի Առ քո մոտ պահի. էլ չեմ համբերի