作词 : Sargis Yeghiazaryan 作曲 : Sargis Yeghiazaryan Լուսաբաց ես դու գարնան, Արևի ես դու նման, Հենց ժպտում ես, ես մեռնում եմ, Քեզ գժի պես կարոտում եմ, Էլ չեմ գնա քեզնից հեռու, Իմն ես դու, միշտ ես լինելու, Լույսի նման իմ աչքերում, Մնա մնա դու իմ սիրուն, Ամեն օր ես աղոթում եմ հավա՛տա, Էս աշխարհում իմ սրտում ես քեզ գտա։ Էսքան բարի, էսքան սիրուն, Բա ի՞նչ անեմ ես հիմա, Որ չտանեմ քեզ մեր տուն, Դու իմ աղջիկ, իմ սիրունիկ, Դու միակն ես աշխարհում՝ Ում ես շատ եմ կարոտւմ։ Իմ կյանքին դու թև ես տվել, Իմ սրտին էլ՝ էլ առավել, Ես ամեն օր քեզնով ապրել, Խոստանում եմ՝ հավերժ սիրել, Գիտեմ, թաքուն նեղացել ես, Դու էլ ինձ պես կարոտել ես, Ուր էլ լինեմ ես քեզ մոտ կգամ, Քեզ անուշ֊անուշ համբույր կտամ, Չի բաժանի օվկիանոսը մեզ անխիղճ, Մոտդ կգամ լավ կլինի ամեն ինչ։ Էսքան բարի, էսքան սիրուն, Բա ի՞նչ անեմ ես հիմա, Որ չտանեմ քեզ մեր տուն, Դու Իմ աղջիկ, իմ սիրունիկ, Դու միակն ես աշխարհում, Ում ես շատ եմ կարոտւմ։ Աշխարհի գանձերը անհամար, Ես կտամ գեղեցկուհուս համար, Մենակ թե լինի իմ կողքին անդադար։ Աշխարհի գանձերը անհամար, Ես կտամ գեղեցկուհուս համար, Մենակ թե լինի իմ կողքին անդադար։ Էսքան բարի, ա՜խ, էսքան սիրուն, Բա ի՞նչ անեմ ես հիմա, Ո՞նց էլ ես մնամ հեռվում, Իմ աղջիկ, իմ սիրունիկ, Դու միակն ես աշխարհում, Ես շատ եմ կարոտում, Դու իմ բարի, դու իմ սիրուն, Բա ինչ անեմ ես հիմա, Ոնց էլ ես մնամ հեռվում, Իմ աղջիկ, իմ սիրունիկ, Էլ չեմ մնա ես հեռվում...